ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼԻՍ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԱԹԱՐԿՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 21-ի ուշ երեկոյան Գյումրի-Երեւան մայրուղու վրա Կարկաչան ռեստորանի մերձակա հատվածում վրաերթի է ենթարկվել Գյումրիի 43-ամյա բնակիչ Սամվել Հայկյանը: Ըստ ականատեսների՝ վերջինս մեքենայով խրվել է ձյան մեջ: Դուրս գալով մայրուղի՝ օգնության ակնկալիքով ցանկացել է կանգնեցնել արագ ընթացող մեքենան, որն էլ հարվածել է իրեն:
Անգիտակից վիճակում Հայկյանը տեղափոխվել է Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Հարվածի արդյունքում Սամվել Հայկյանը բազմաթիվ բաց կոտրվածքներ, վերքեր, սալջարդեր, քերծվածքներ ու թոքերի վնասումով կողերի երկկողմ, բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Հիվանդն այժմ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, բայց՝ կայուն:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ