Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՆԱԼՈ՞Ւ ԵՆ

Մարզեր


Պետբյուջեի միջոցներով Նոյեմբերյանում միայն մեկ շինարարություն է ընթանում. 200 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կատարվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենքի նորոգումը:

Հիմնանորոգումը նախատեսված էր ավարտել այս տարի, սակայն շենքը շահագործման կհանձնվի 2009-ին:

Երկհարկանի շենքում միայն դատարանն է գործելու, կահավորվելու է դատական նիստերի 3 դահլիճ, այսինքն` միաժամանակ երեք դատավարություն կարող է ընթանալ:

Հիմա, երբ, դատարանը ժամանակավորապես տեղավորվել է «Հայջրմուղկոյուղու» «Նոյեմբերյան» ենթատեղամասի շենքում, օրերով դատական նիստեր չեն կայանում, քանզի քաղաքացիական կամ քրեական հայցերը քիչ են: Փաստորեն հսկա շենքը կիսադատարկ է մնալու:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ