ՇԻԿԱՀՈՂԸ ՂԵԿԱՎԱՐԵԼ ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԿապանի Շիկահող գյուղի գյուղապետարանում տիրություն են անում հաշվապահն ու հավաքարարը։ Համայնքը գյուղապետ չունի։ Հոկտեմբերի 12-ին նշանակված ընտրություններին ոչ ոք չի առաջադրվել։ Նախկին գյուղապետը նոր մարդու էր ցանկանում այդ պաշտոնին տեսնել: Գեղամ Ղազարյանը երկու անգամ գյուղապետ է ընտրվել երկու անգամ էլ թեժ պայքարով։ Այս անգամ չէր ցանկացել մասնակցել` իր ասելով` հոգնածության պատճառով:
Ընտրությունները կայանալու դեպքում էլ համայնքի ղեկավարը նստելու տեղ չէր ունենա։ Գյուղապետարանում շինարարություն է ընթանում, գյուղապետի սենյակը վերածվել է պահեստի։
Գյուղի ներկայիս վիճակից ավելի շատ անհանգստացած են բնակիչները։ գյուղին տիրություն անող չկա։
Թափուր պաշտոնները նորություն չեն գյուղի համար։ Գյուղապետերանը մեկ տարուց ավելի է քարտուղար չունի։
«Համայնքային ծառայության մասին» օրենքը ուժի մեջ մտնելուց հետո է պաշտոնը թափուր մնացել։ Գյուղում բարձրագույն կրթությամբ մի քանի հոգի կան, վերջիններս դպրոցում են դասավանդում։
Հոկտեմբերի է 12-ին համայքում չի ձեւավորվել նաեւ ավագանի, կրկին թեկնածուներ չեն առաջադրվել։
Գյուղն էլ թերեւս առանց համայնքի ղեկավարի չի մնա։ Նախկին գյուղապետի լիազորությունները ավարտվում են նոյեմբերի 12-ին, 16-ին կկայանան նոր ընտրություններ։Նախկին գյուղապետը, այլ ելք չտեսնելով, որոշել է առաջադրվել ,-ասում է որ գյուղն առանց համայնքի ղեկավարի չի թողնելու, ուզած- չուզած շարունակելու է։
Գյուղի քաղաքական անցուդարձը, սակայն չի խանգարում շիկահողցիներին զբաղվելու առօրյա գործերով. սկսել են աշնանացանի աշխատանքները։
Կապանի «Սոսի» հ/ը