Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Պաշտոնական

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության Նա՟խա՟գահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին:

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

/կենսագրական տվյալներ/

Ծնվել է 1961թվականի մարտի 2-ին, Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում, գերազանցությամբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1982 թվականին ավարտել է Երեւանի Կ.ՄԱՐՔՍԻ անվան պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով ինժեների որակավորում:

1989 թվականին գերազանցությամբ ավարտել է Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը` ստանալով քաղաքագետ, տնտեսագետի որակավորում:

1982-1983 թվականներին աշխատել է Կալինինոյի շրջանում` որպես ուսուցիչ, այնուհետեւ մինչեւ 1985 թվականն` ավագ ինժեներ:

1985-1987թթ.՝ եղել է ՀԼԿԵՄ Տաշիրի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, ապա` քարտուղար:

1988-1989 թվականներին աշխատել է ՀԿԿ Տաշիրի շրջկոմի հրահանգիչ:

1990-1993թթ. ղեկավարել է Դոնի Ռոստովի «ՍԻԿ» ձեռնարկությունը, իսկ 1993-1999թթ.՝ Տաշիրի արծնապատ իրերի գործարանը:

1995-1999թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն» պատգամավորական խմբի քարտուղար, 2000-2007թթ.` ՀՀ Ազգային ժողովի «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար:

2003-2007թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2007թ. մայիսից ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար:

Պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Ունի պահեստի սպայի զինվորական կոչում:

Ամուսանցած է, ունի երեք երեխա: