Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

Սպորտ

Իսպանիայի Բիլբաո քաղաքում մեկնարկել է «Չես մաստերս-2008» մրցաշարը, որին մասնակցում են 6 հայտնի գրոսմայստերներ: Մասնակիցների թվում է նաեւ Լեւոն Արոնյանը, որւ առաջին տուրում սպիտակներով մրցեց նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:

Պարտիայի 51-րդ քայլին Արոնյանը հանձնվեց` պարտությամբ սկսելով իր ելույթները Բիլբաոյում: Մեկնարկային տուրում կայացած Վիշվանաթան Անանդ - Վասիլի Իվանչուկ եւ Թեմուր Ռաջաբով-Վեսելին Տոպալով պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի:

3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցելու է Վեսելին Տոպալովի հետ: Իսկ Նալչիկում շարունակում է կանանց աշխարհի անհատական առաջանությունը, որի 2-րդ փուլի 2-րդ պարտիայում Լիլիթ Մրտչյանը սպիտակներով պարտության մատնեց Լեհաստանի ներկայացուցիչ Աննա Գաշիկին: Այս շախմատիստուհինների միջեւ կայացած առաջին պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի, ուստի Մկրտչյանը առավելության հասավ 1.5:0.5 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ: