Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ԱՐԳԵԼՔԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է

Սպորտ

Ռուսաստանի Նալչիկ քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը:

Օլիմպիական մրցակարգով անցկացվող մրցաշարի առաջին փուլում Լիլիթ Մկրտչյանի մրցակիցն էր Ավստրիայի ներկայացուցից Եվա Մոզերը: Խաղացված 2 պարտիաներում էլ գրանցվեց խաղաղ արդյունք, ուստի հաղթողը պետք է որոշվեր թայ-բրեյքում: Այստեղ արդեն Լիլիթ Մկրտչյանը առավելության հասավ 2.5:1.5 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ: 2-րդ փուլում հայ շախմատիստուհին կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Աննա Գասիկի հետ: Այս մրցավեճի ֆավորիտը Լիլիթն է, որը իր գործակցով զգալիորեն գերազանցում է լեհ շախմատիստուհուն: