Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՌԱՆՑ ՄԱՐԿՈՍԻ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմում Թուրքիայի հետ սեպտեմբերի 6-ին կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը կնախապատրաստվեն 25 ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող գրեթե բոլոր հայ լեգեոներներին, ինչպես նաեւ հայկական ակումբներում հանդես եկող հավաքականի թեկնածուներին:

Վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպմանը չի կարողանա մասնակցել «Արարատի» կիսապաշտպան Արթուր Մինասյանը, որը ընթացիկ մրցաշրջանում բավական հաջող էր հանդես գալիս: Ազգային թիմում չէ նաեւ «Արարատի» մեկ այլ ֆուտբոլիստ Պիզելի Մարկոսը: Բրազիլացի ֆուտբոլիստին Հայաստանի հավաքականում հանդես գալ արգելել է ՖԻՖԱ-ն, որի նոր կանոնադրությամբ արտասահմանցի ֆուտբոլիստը տվյալ երկրում առնվազն 5 տարի պետք է բնակվի, որպեսզի իրավունք ստանա հանդես գալու ազգային հավաքականում, մինչդեռ Մարկոսը Հայաստան է ժամանել 3 տարի առաջ:

Որոշակի ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականում հանդես կգան դարպասապահ Ռոման Բերեզովսկին, Արման եւ Արտավազդ Քարամյանները: Վերջիններիս հետ Պոուլսենը անձամբ է հանդիպել Ռումինիայում եւ քննարկել հավաքականում նրանց հետագա ճակատագիրը: Քարամյանները ներկայումս հանդես են գալիս ռումինական «Տիմիշորա» ակումբում: Շուրջ մեկ տարի է ազգային թիմում հանդես չի եկել նաեւ Ռոբերտ Զեբելյանը, որին Պոուլսենը կրկին հրավեր է ուղարկել, սակայն չի բացառվում, որ ռուսական «Բալթիկայում» հանդես եկող այս հարձակվողը չժամանի Երեւան: Հայաստան – Թուրքիա հանդիպման օրը` սեպտեմբերի 6-ին, «Բալթիկան» Ռուսաստանի առաջին լիգայի մրցաշարում հերթական հանդիպումն է անցկացնելու, ուստի ակումբի ղեկավարները դեմ են, որպեսզի Ռոբերտ ժամանի Երեւան:

Ի դեպ, Հայաստան-Թուրքիա մրցավեճից հետո հայ ֆուտբոլիստները կսկսեն նախապատրաստվել սեպտեմբերի 10-ին կայանալիք Իսպանիա - Հայաստան ընտրական խաղին:

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի («Խիմկի», ՌԴ)

Գ—որգ Կասպարով («Ուլիս»)

Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»)

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)

Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)

Կարեն Դոխոյան («Փյունիկ»)

Ալեքսանդր Թադեւոսյան («Վիտեբսկ», Բելառուս)

Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս)

Հրայր Մկոյան («Արարատ»)

Հովհաննես Գրիգորյան («Բանանց»)

Վահագն Մինասյան («Արարատ»)

Կիսապաշտպաններ

Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)

Լեւոն Պաչաջյան (ԳԱԻՍ, Շվեդիա)

Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս)

Ռոմիկ Խաչատրյան («Բանանց»)

Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)

Կարեն Ալեքսանյան («Տորպեդո», Բելառուս)

Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)

Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)

Սամվել Մելքոնյան («Մետալուրգ», Ուկրաինա)

Համլետ Մխիթարյան («Ռահահան», Իրան)

Արա Հակոբյան («Գոմել», Բելառուս)

Արման Քարամյան («Տիմիշոարաե, Ռումինիա)

Ռոբերտ Զեբելյան («Բալթիկա», Ռուսաստան)