Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ` 79-ՐԴ ՏԵՂՈՒՄ

Սպորտ

Ավարտվեցին 29-րդ օլիմպիական խաղերը: Խաղերի մեկնարկից արդեն իսկ ակնհայտ էր, որ Չինաստանի օլիմպիական հավաքականը «Օլիմպիադա-2008»-ում ոսկե մեդալների քանակով մրցակցությունից դուրս է: Այդպես էլ եղավ. չինացիները Պեկինում կայացած խաղերում միան•ամից 51 ոսկե մեդալի արժանացան` վստահորեն •րավելով առաջին հորիզոնականը:

Չինացիներին կարող էին շրջանցել միայն ամերիկացիները, որոնք սակայն չդիմացան սուր մրցակցությանը` 36 ոսկիով •րավելով 2-րդ հորիզոնականը: Այս երկու հավաքականները միասին 210 մեդալի արժանացան, որից 110-ը բաժին հասավ ԱՄՆ-ին:

Լավա•ույն եռյակը եզրափակեց Ռուսաստանը, որը արժանացավ 72 (23 ոսկե) մեդալի: Ինչպես եւ սպասվում էր ռուսները կարողացան դուրս •ալ 3-րդ հորիզոնական, սակայն Ռուսաստանի օլիմպիական հավաքականը չկարողացավ կատարել իր առջեւ դրված առաջադրանքը եւ Պեկինից հեռանալ առնվազն 80 մեդալով: Առաջնության ամենամեծ անակնկալը մատուցեցին Մեծ Բրիտանիան ներկայացնող մարզիկները, որոնք 47 (19 ոսկե) մեդալով զբաղեցրին 4-րդ հորիզոնականը: Բրիտանացիները նախքան խաղերի մեկնարկը իրենց առջեւ խնդիր էին դրել զբաղեցնել 7-րդ հորիզոնականը, սակայն կարողացան •երազանցել երմանիայի եւ Ավստրալիայի պես հզոր հավաքականներին: Սպասելիքները •երազանցեց Ուկրաինան, որը այս խաղերում ակնկալում էր ունենալ 14-15 մեդալ, բայց ուկրաինացի մարզիկները միան•ամից 27 (7 ոսկե) մեդալ նվաճեցին: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից հաջորդը Բելառուսն էր, որը 19 (4 ոսկե) մեդալի արժանացավ` •րավելով 16-րդ հորիզոնականը: Վրաստանը 3 ոսկե եւ 3 արծաթե մեդալներով հան•րվանեց 27-րդ հորիզոնականում: Ադրբեջանի օլիմպիական հավաքականը 7 (1 ոսկե) մեդալի արժանացավ եւ հան•րվանեց 39-րդ հորիզոնականում: Հայաստանը իր 6 բրոնզե մեդալներով ի վերջո •րավեց 79-րդ հորիզոնականը: Իսկ ահա նվաճած մեդալների քանակով հայ մարզիկները աշխարհում կիսում են 30-35-րդ հորիզոնականները:

«Պեկին-2008»-ում ընդհանուր առմամբ խաղարկվեց 958 մեդալ: Մեդալ նվաճել հաջողվեց 87 երկրների ներկայացուցիչների: