ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԴԵՌ 3-ՐԴՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինԲայդարկայի թիավարության 1000 մ տարածության մրցումներում հաջողության հասավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թիմ Բրաբանտսը՝ ցույց տալով 3:26.323 արդյունք: Թիմը Մեծ Բրիտանիային բերեց 18-րդ ոսկե մեդալը: Բրիտանացիները ամրապնդվեցին 3-րդ հորիզոնականում, թեեւ 16 մեդալով 4-րդ հորիզոնականում ընթացող Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի բարելավվելու իր ցուցանիշը «Օլիմպիադա-2008»-ում:
ԱՄՆ-Ն ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ
Վոյելբոլի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը 3:2 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ:
Առաջին 2 խաղափուլերում ամերիկացիները հաջողության հասան 25:22 եւ 25:21 հաշիվներով, սակայն հաջորդ 2 խաղափուլերը անցան ռուսների առավելությամբ, որոնք կարողացան հավասարեցնել ընդհանուր հաշիվը: Վճռորոշ 5-րդ մրցափուլում ԱՄՆ-ն հաղթեց 15:13 հաշվով: Եզրափակիչում ամերիկացիները կհանդիպեն Իտալիա - Բրազիլիա զույգի հաղթողի հետ: Բուքմեյքերները վոլեյբոլի մրցաշարի ֆավորիտ են համարվում Բրազիլիայի հավաքականին:
ՕԼԻՄՊԻԱԴԱՆ՝ ՍԵՔՍ-ՓԱՌԱՏՈՆ
Բրիտանական «The Times» թերթին տված հարցազրույցում Անգլիայի սեղանի թենիսի նախկին չեմպիոն Մեթյու Ռիսը սենսացիոն բացահայտումներ է կատարել: Ներկայումս մեկնաբան Ռիսը հայտարարել է, որ Օլիմպիական խաղերի ընթացքում օլիմպիական ավանը, որտեղ հանգրվանում են մասնակից երկրները, վերածվում է սեքս-փառատոնի:
«Ինձ հաճախ են հարցնում, թե արդյոք օլիմպիականների համար նախատեսված ավանում այդպիսի սեռական ամենաթողություն է, ինչպես որ նկարագրում են: Իմ պատասխանը միշտ նույն է. դա հենց այդպես է», - ասել է Ռիսը:
Անգլիացի մարզիկը որպես օրինակ բերել է 1992թ. Բարսելոնայի օլիմպիական խաղերը. «Առաջին անգամ ես մասնակցել եմ 1992թ. օլիմպիական խաղերին: Այդ 2 շաբաթվա ընթացքում ես ավելի շատ սեռական «գործընկեր» ունեցա, քանի մինչ այդ իմ ողջ կյանքի ընթացքում: Պատկերացրեք, թե 21 տարեկան երիտասարդի համար, որքան հրաշալի օրեր էին դրանք»:
Ռիսը ընդգծել է նաեւ, որ պատկերը չի փոխվել «Բարսելոնա-1992»-ին հաջորդած խաղերում. «Դրանից հետո ես ներկա եմ գտնվել եւս մի քանի օլիմպիական խաղերի եւ դարձյալ տեսել նույնը: Այժմ էլ Պեկինում, որտեղ ես գտնվում եմ որպես մարզական մեկնաբան, կարելի է տեսնել նույն սեռական ակտիվությունը: Ոսկե մեդալներ նվաճած մարզիկներին, պարզպաես ձեռքից ձեռք են խլում մարզուհիները, երկրպագուհիները»:
Ամեն դեպքում Ռիսի խոստովանությունը նորություն չէ կազմակերպիչների համար, որոնք նախքան խաղերի մեկնարկը սեռական հիվանդությունները կանխելու համար 400 հազար անվճար պահպանակ էին բաժանել Պեկինում գտնվող հյուրանոցներին: Եւս 100 հազար պահպանակ տրամադրվել էր Օլիմպիական ավանի հիվանդանոցին: