Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ

Սպորտ

Քիչ առաջ, Հայաստանի օլիմպիական հավաքականն իր առաջին մեդալը նվաճեց Պեկինում ընթացող օլիմպիական խաղերում: Նման պատվի արժանացավ հունա-հռոմեական ոճի ըմբի Ռոման Ամոյանը, որը 55 կգ քաշայինների պայքարում արժանացավ բրոնզե մեդալի:

1/8-րդ եզրափակիչում Ռոման Ամոյանը հանդիպեց Ասետ Իմանբաեւի (Ղազախստան) հետ եւ հաղթեց 7:2 հաշվով: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գոգիտաձեի հետ եւ կրկին հաղթեց՝ այս անգամ 7:3 հաշվով: Կիսաեզրափակիչում Ամոյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Ոովշան Բայրամովն էր, որին Ռոմանը զիջեց 3:11 հաշվով: Բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը 8:0 հաշվով առավելության հասավ Կուբայի ներկայացուցիչ Յաքնիեր Հեռնանդեսի նկատմամբ:

24-ամյա Ռոման Ամոյանը մինչ այժմ 1 անգամ դարձել էր Եվրոպայի չեմպիոն, 2 անգամ փոխչեմպիոն:

Այսպիսով, 8 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը օլիմպիական խաղերում կրկին մեդալի արժանացավ: Վերջին անգամ նման հաջողության հայ մարզիկներն ունեցել էին 2000թ. Սիդնեյում կայացած խաղերում, երբ ծանրամարտում բրոնզե մեդալի էր արժանացել Արսեն Մելիքյանը:

«Օլիմպիադա-2008»-ում Հայաստանը դարձավ մեդալի արժանացած 43-րդ երկիրը: