Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԸ

Սպորտ

Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, չի պատրաստվում հատուկ հայտարարությամբ հանդես գալ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ընթացող պատերազմի կապացությամբ:

«Երբ վերջերս Սիչուանում երկաշարժ եղավ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն աջակցության խոսքեր ասաց Չինաստանի ժողովրդին, սակայն ես հուսով եմ` հասկանալի է, թե ինչ տարբերություն կա երկրաշարժի եւ ներկայումս ստեղծված իրավիճակների միջեւ», - ասել է ՄՕԿ-ի հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն Ժիզել Դեվիսը: Նրա կարծիքով, ՄՕԿ-ի գործը չէ հանդես գալ հայտարարությամբ, երբ քաղաքական խնդիր կա երկրների միջեւ.«Մենք քննարկել ենք իրավիճակը Ռուսաստանի եւ Վրաստանի օլիմպիական պատվիրակություների հետ: Նրանք պատրաստ են շարունակելու խաղերը: Դա է ամենակարեւորը, որը համապատասխանում է օլիմպիական սկզբունքներին: Քաղաքական խնդիրները չպետք է խանգարեն մարզիկներին քաղել իրենց մի քանի տարվա աշխատանքի պտուղները»:

ԴԵՌ ՇՈՒՏ Է

Ռուսաստանը գոհ է օլիմպիական խաղերի ընթացքից եւ գտնում է, որ նվաճած չորս արծաթե եւ երեք բրոնզե մեդալների ներկա դրությամբ նորմալ արդյունք է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Վիտալի Սմիրնովը:

«Առայժմ ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի: Ես գտնում եմ, որ մեկնարկը հաջող էր մեզ համար: Այստեղ պետք չէ շտապել: Մենք միշտ էլ միանգամից չենք սկսում մեդալներ նվաճել: Սովորաբար մեր նախընտրած մարզաձեւերի մրցաշարերը կայանում են Օլիմպիադայի վերջնամասում», - ասել է Սմիրնովը:

Սմիրնովը ընդգծել է, որ նախորդ երկու խաղերում Ռուսաստանը մեկնարկային օրերում ոսկի մեդալ չի ունեցել. «Այս անգամ եւս մեզ մեկնարկում ոսկի նվաճել չի հաջողվել, սակայն անհանգստանալու ոչինչ չկա: Ամեն ինչ դեռ առջեւում է»:

ՀԱՅՏՆՎԵՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Սամոան ներկայացնող 81կգ քաշային բռնցքամարտիկ Ֆարանի Տուվայը հայտնվել է հիվանդանոցում խորվաթ Մարիո Սիվոլինի-Յելիցի հետ 1/16-րդ եզրափակիչի մրցամարտից հետո: Հանդիպման 3-րդ ռաունդում Տուվային նոկաուտի էր ենթարկել եւ կորցրել գիտակցությունը, որից հետո անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Նրա գիտակցությունը վերականգնվել է շտապօգնության ավտոմեքենայում:

Բռցնքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը հայտնել է, որ մարզիկի կյանքին վտանգ չի սպառնում:

ԲԻԼ ԳԵՅԹՍԸ ՊԵԿԻՆՈՒՄ

Microsoft-ի սեփականատար Բիլ Գեյթսը կնոջ՝ Մելինդայի հետ այցելել է Պեկին՝ ներկա գտնվելու օլիմպիական խաղերի մրցաշարերին: Աշխարհի ամենահարուստ մարդու համբավը ունեցող Գեյթսը հետեւել է բադմինթոնի մրցաշարի հանդիպումներին: Բիլ Գեյթսը հայտարարել է, որ նա այս մարզաձեւի մեծ սիրահար է եւ հաճույքով է հետեւում ցանկացած հանդիպման: