ԱՖՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՄԵԶ ՄՐՑԱԿԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ, հայտնի դարձավ, թե ովքեր են լինելու հայ բռնցքամարտիկների մրցակիցներն օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում:
48 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Հովհաննես Դանիելյանը առաջին փուլում կհանդիպի Կամերունի ներկայացուցիչ Թոմաս Էսոմբայի հետ: Դանիելյանի հաջորդ մրցակիցը կարող է լինել Պալ Բեդալ (Հունգարիա) - Բիրժան Շակիրով (Ղազախստան) զույգի հաղթողը: Այս քաշային կարգում է հանդես գալիս նաեւ Դավիթ Հայրապետյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը: Դավիթը առաջին փուլում կհանդիպի ուկրաինացի Գեորգի Չիգաեւին:
60 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը առաջին փուլում ազատ է, իսկ ահա 2-րդ փուլում նրա մրցակիցը կլինի նիգերիացի Ռաշիդ Լավալը, որին հաղթելու դեպքում հայ մարզիկը 1/8-րդ եզրափակիչում կհանդպիդի Յոնքսուբ Բայկ (Կորեա) Պիչայ Սայոտա (Թաիլանդ) զույգի հաղթողի հետ:
64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը կհանդիպի Դոմենիկյան հանրապետությունը ներկայացնող Ֆելիքս Դիասին: Հաղթանակի դեպքում Համարձումյանը պայքարը կշարունակի Ջոնի Ջոյս (Իռլանդիա) - Գյուլ Կատե (Հունգարիա) զույգի հաղթողի հետ:
75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը, որը արդեն վաղը դուրս կգա ռինգ, առաջին փուլում կմրցի գանացի 22-ամյա բռնցքամարտիկ Ահմեդ Սարակուի հետ: Հաղթանակի դեպքում Հակոբյանը հաջորդ փուլում կհանդիպի Միքայել Ռայմոնդ (Ֆրանսիա) - Էլշոդ Ռասուլով (Ուզբեկստան) զույգի հաղթողի հետ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ներկայումս գլխավորում է փորձառու մասնագետ Ռաֆայել Մեհրաբյանը:
ԿՈՐԵԱՅԻՆ ԶՐԿԵՑԻՆ
Հարավկորեական Սի-Բի-Էս հեռուստաընկերությունը զրկվել է օլիմպիական խաղերի բացման արարողությունը հեռարձակելու իրավունքից: Այսպիսի որոշում է կայացրել «Օլիմպիադա-2008»-ի կազմկոմիտեն:
Կազմակերպիչները գտնում են, որ կորեական հեռուստաալիքը ոչ կոռեկտ պահվածք է ցուցաբերել` նախորդ շաբաթ ցույց տալով բացման արարողության փորձի կադրերը: «Պեկին-2008»-ի կազմկոմիտեն հույժ գաղտնի էր պահում խաղերի բացման արարողության սցենարը, սակայն կորեացիներին անօրինական ճանապարհով հաջողվել էր նկարահանել փորձը եւ բացել գաղտնիքը:
ԲՈՒՇԸ ՎՍՏԱՀ Է
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը վստահ է, որ ամերիկացի մարզիկները ամբողջովին պատրաստ են մեկնարկող օլիմպիական խաղերին, սակայն չի ցանկանում գուշակել, թե որքան մեդալ կնվաճեն: Այդ մասին նա հայտարարել է Չինաստանի մայրաքաղաքում, ելույթ ունենալով ԱՄՆ-ի դեսպանատան նոր շենքի բացման արարողության ժամանակ:
«Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգները Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ», - նշել է Բուշը: Ողջունելով ամերիկացի մարզիկներին Բուշը ասել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները պատրաստ են համերաշխ պայքարի:
ՌՈԳԵՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՖԻՖԱ-ԻՆ
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն պետք է օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարը ընդգրկի իր պաշտոնական խաղացանկում, որպեսզի ակումբները պարտավորվեն ֆուտբոլիստներին բաց թողնել օլիմպիական հավաքականներ:
«ՄՕԿ-ի համար ֆուտբոլային մրցաշարը շատ կարեւոր է: Մենք ցանկանում են, որ խաղերին, որքան հնարավոր ուժեղ հավաքականներ մասնակցեն: Դատեք ինքներդ. Ռոնալդինոն ֆուտբոլիստ է, որը ամեն ինչ հաղթել է աշխարհում, սակայն ինքը մեծ ցանկությամբ է շարժվում դեպի Օլիմպիադա: Դրա համար նրան ոչ մի դրամ չեն վճարելու: Նույնը կարելի է ասել Մեսիի կապացությամբ», - ասել է Ռոգեն: