ՔԱՆԻ՞ ՄԵԴԱԼ ԿՆՎԱՃԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր, Երեւանի ժամանակով 17:00-ին, Պեկինի «Թռչնի բույն» մարզադաշտում կմեկնարկեն 29-րդ ամառային օլիմպիական խաղերը: Շուրջ 200 երկրների մարզիկներ առաջիկա 15 օրերին կպայքարեն օլիմպիական մեդալների համար: Հայաստանը «Պեկին-2008»-ում կներկայացնեն 25 մարզիկներ:
Բուքմեյքերական գրասենյակները խաղադրույքներ են սահմանել բոլոր մարզաձեւերի համար: Անդրադառնանք այն մարզաձեւերին, որոնցում Հայաստանը ունի ներկայացուցիչներ:
Ծանրամարտ
Ամենամեծ ակնկալիքները Հայաստանն ունի ծանրամարտից, սակայն բուքմեյքերները գտնում են, որ մեր ծանրորդները Պեկինում հավակնում են միայն բրոնզե եւ արծաթե մեդալների: 77կ քաշայինների պայքարում Հայաստանում ֆավորիտ են համարում Գեւորգ Դավթյանին, սակայն բուքմեյքերները 3.25 ործակցով հավատում են չինացի Լի Հոնգլիի եւ ռուս Օլեգ Պերեպեչենովի հաղթանակին: Այս մարզիկներին 4.75 գործակցով հաջորդում է օլիմպիական խաղերի գործող չեմպիոն ազգությամբ թուրք Տաներ Սագիրը: Գեւորգ Դավթյանը 7.50 գործակցով ընդամենը 5-րդ հորիզոնականում է:
69կ քաշայինների պայքարում ֆավորիտ են համարվում չինացիներ Լիաո Հուին եւ Շի Ժիոնգը, որոնց համար սահմանվել են համապատասխանաբար 2.20 եւ 3.10 գործակիցներ: Լավաույն եռյակը 3.25 գործակցով եզրափակում է Տիրան Գ. Մարտիրոսյանը: 85 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Տիգրան Վ. Մարտիրոսյանը եւս ըստ բուքմեյքերների եզրափակում է լավագույն եռյակը, սակայն բավական բարձր 9.00 գործակցով: Այստեղ բացահայտ ֆավորիտը բելառուս Անդրեյ Ռիբակոն է 1.65 գործակցով: 2.50 գործակցով 2-րդ հորիզոնականում է չինացի Լոու Յոնգը: Կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը, որը հանդես է ալու 75կգ քաշայինների պայքարում, եւս բրոնզե մեդալի ռեալ հավակնորդ է: Իր քաշային կարում Հռիփսիմեն 8.00 գործակցով 3-րդ տեղում է:
Ձյուդո
Մեր ձյուդոիստներից առաջինը պայքարի մեջ կմտնի 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Բուքմեյքերները այս քաշային կարգի ֆավորիտ են համարվում ճապոնացի Խիորակի Խիրոակային, որի հաղթանակի գործակիցը 3.80 է: Դավթյանի հաղթանակը անվահանական է համարվում եւ սահմանվել է 34 գործակից: Այս ցուցանիշով հայ մարզիկը 8-րդն է 60 կգ քաշայինների պայքարում:
66 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Արմեն Նազարյանի հաղթանակը ավելի հավանական է համարվում եւ խաղադրույքներ են ընդունվում 15.00 գործակցով: Այստեղ ֆավորիտը 3.80 գործակցով բրազիլացի Ժոաո Դերլին է:
Ըմբշամարտ
Ըմբշամարտում անհատական խաղադրույքներ չեն սահմանվել: Խաղադրույքներ են ընդունվում, թե որ երկրի ներկայացուցիները ամենաշատը կնվաճեն ոսկե մեդալներ:
Հունա-հռոմեական ոճում ֆավորիտը Ռուսաստանն է 1.34 գործակցով, որին հաջորդում է ԱՄՆ-ն 3.20 գործակցով, իսկ լավագույն եռյակը 7.00 գործակցով եզրափակում է Վրաստանը: Հայաստանի հավաքականի հաջողությունը անհավատալի է թվում եւ սահմանվել է 101.00 գործակից, թեեւ մեր ընտրանու կազմում 6 բավական ուժեղ ըմբիշներ են ընդգրկված: Մասնավորապես 120 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Յուրի Պատրիկեեւը համարվում է ֆավորիտներից մեկը իր քաշային կարգում:
Ազատ ոճում եւս ֆավորիտը Ռուսաստանն է 1.10 ործակցով: Ռուսներին հաջորդում են ԱՄՆ-ի եւ Կուբայի հավաքականները 8.00 գործակցով: Հայաստանի այստեղ եւս անվանական է եւ որեւէ գործակից չի սահմանվել:
Հրաձգություն
Հայաստանը մեդալի ակնկալիք ունի այս մարզաձեւում, որում հանդես է ալու փորձառու Նորայր Բախտամյանը: 10մ տարածությունում ատրճանակով մրցումներով Բախտամյանի ոսկե մեդալի արժանանալու գործակիցը 11.00 է: 3.25 գործակցով ֆավորիտը ֆրանսիացի Ֆրանկ Դումուլենն է:
Բռցնքամարտ
Հայաստանը «Պեկին-2008»-ում կներկայացնեն 4 բռնցքամարտիկներ, սակայն նրանցից ոչ մեկը մեդալի հավակնորդ չի համարվում: Բուքմեյքերները տնում են, որ բռնցքամարտում մրցակցությունից դուրս կլինեն Ռուսաստանը եւ Կուբան, որոնք հաղթանակների համար սահմանվել են համապատասխանաբար 1.80 եւ 2.50 գործակիցներ: