ՀԱՅԱՍՏԱՆԸ 73-ՐԴՆ Է ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Պեկինում մեկնարկելիք 29-րդ ամառային օլիմպիական խաղերին կմասնակցեն մոտ 200 երկրների պատվիրակներ: Ամենամեծ պատվիրակությունն առաջիկա խաղերում ունեն տանտերերը` չինացիները: Միանգամից 639 չինացի մարզիկ հանդես կգա առաջիկա խաղերում:
Դա բնական է, քանի որ Չինաստանը հանդես գալու գրեթե բոլոր մարզաձեւերում: Որպես «Օլիմպիադա-2008»-ի կազմակերպիչ չինացիներն իրավունք ունեն մասնակցելու նաեւ մի շարք թիմային մարզաձեւերում: Ունենալով նման մեծ պատվիրակություն, Չինաստանն առաջիկա խաղերի գլխավոր ֆավորիտն է: Չինացիներին հաջորդում են ԱՄՆ-ի մարզիկները, որոնց թիվը կազմում 596: ԱՄՆ-ն եւս ներկայացված է մի շարք թիմային մարզաձեւերում, ուստի պատվիրակության կազմը բավական մեծ է: Մարզիկների քանակով 3-րդը Ռուսաստան է, որի կազմում են 467 մարզիկներ: Ի տարբերություն իրենց հիմնական մրցակիցները, ռուսները ոչ կանանց, ոչ էլ տղամարդկանց ֆուտբոլում ներկայացուցիչներ չունեն:
Հայաստանն առաջիկա խաղերում կներկայացնեն 25 մարզիկներ: Այս ցուցանիշով Հայաստանը 73-րդն է 2008թ. օլիմպիական խաղերում: Մեր օլիմպիական հավաքականի լավագույն արդյունքը եղել է 1996թ. խաղերում, երբ հավաքականում ընդգրկված էին 32 մարզիկներ: Պատահական չէ, որ հենց այդ խաղերն էլ լավագույնն էին անկախացած Հայաստանի պատմության մեջ: «Ատլանտա-96»-ում ունեցանք 1 ոսկե եւ 1 արծաթե մեդալներ:
«Պեկին-2008»-ում Հայաստանը միանգամից 9 ներկայացուցիչ ունի ըմբշամարտում, 6-ը ծանրամարտում, 4-ը բռնցքամարտում, 2-ական մարզիկ ձյուդոյում եւ ատլետիկայում, 1-ական հրաձգությունում եւ լողում:
Հարեւան Վրաստանը եւ Ադրբեջանը ավելի մեծ թվով մարզիկներով ներկայացված առաջիկա խաղերում: Վրաստանի դրոշի ներքո հանդես կգան 35 մարզիկներ, որոնցից 10-ը ըմբիշներ են: Ադրբեջանը 36 մարզիկներով հանդես կգա Պեկինում, որոնցից 16-ը ըմբիշներ են:
Ամենամեծ պատվիրակություն ունեցող 30 երկրները.
1. Չինաստան (639)
2. ԱՄՆ (596)
3. Ռուսաստան (467)
4. Գերմանիա (439)
5. Ավստրալիա (433)
6. Ճապոնիա (351)
7. Իտալիա (344)
8. Կանադա (332)
9. Ֆրանսիա (323)
10. Մեծ Բրիտանիա (312)
11. Իսպանիա (287)
12. Բրազիլիա (277)
13. Լեհաստան (268)
14. Հարավային Կորեա (267)
15. Ուկրաինա (254)
16. Հոլանդիա (245)
17. Բելառուս (208)
18. Նոր Զելանդիա (182)
19. Հունգարիա (171)
20. Հունաստան (159)
21. Կուբա (149)
22. Արգենտինա (138)
23. ՀԱՀ (136)
24. Ղազախստան (132)
25. Չեխիա (130)
26. Վենեսուելա (109)
27. Խորվաթիա (106)
28. Եգիպտոս (103)
29. Ռումինիա (102)
30. Բելգիա (94)
73. Հայաստան (25)