ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԵՆ ԳՈՂԱՆՈ՞ՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի լույս 26-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղում կանխվել է հերթական անասնագողությունը: Կոթիի բնակչուհի Արուսյակ Հեպինյանի խոսքերով, ժամը 12-ի սահմաններում նա աղմուկ լսելով` դուրս է եկել տնից եւ բակում տեսել իրենց կողմից պահվող, իր կեսրարին պատկանող 3 կովը եւ 3 հորթը: Արուսյակը համոզված է, որ կատարվածն անասնագողության փորձ է, քանզի գոմի մուտքը 3 փականով փակված էր:
Նա ոստիկանություն է կանչել, գողությունը կանխվել է: Արուսյակ Հեպինյանը ասում է, որ այս դեպքից հետո գյուղից նոր ընտանիքներ կհեռանան, քանզի մարդիկ ահաբեկված են հաճախակի տեղի ունեցող անասնագողություններից: Հուլիսի 10-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում գողացել էին Բաղիշ Հարությունյանի 104 ոչխարը, 40 գառը եւ 6 այծը: Անասնագողությունները, որպես կանոն, չբացահայտված են մնում: Սահմանամերձ գյուղերի բնակիչների խոսքերով, դրանց հետքերը տանում են դեպի Ադրբեջան:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ