Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՂԲՅՈՒՐԱԿՌԻՎ

Մարզեր

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կյուրեղյանը(նստավայրը` Նոյեմբերյան) վճիռ կայացրեց, որով մերժեց Բերդավանի բնակիչ Աշոտ Ղազարյանի հայցն ընդդեմ Զավեն Ղարաքեշիշյանի: Գյուղի Գարդուշ հանդամասում բազմաթիվ հուշաղբյուրներ կան, որոնց նախաձեռնողները դրանք կառուցել են ի հիշատակ կյանքից վաղաժամ հեռացած իրենց հարազատների:

Այստեղ անտառը փոքր է, աղբյուրները` շատ:

Բերդավանցի Աշոտ Ղազարյանը բողոքում էր, որ համագյուղացի Զավեն Ղարաքեշիշանը վաղամեռիկ որդու հուշաղբյուրը կառուցել է իր հոր հիշատակին ավելի վաղ կառուցված աղբյուրին շատ մոտ եւ փաստորեն այնտեղ կայանող ավտոմեքենաները խանգարում են, որ մարդիկ օգտվեն իրենց կառուցած աղբյուրից:

Բացի այդ, նոր հուշաղբյուրի կառուցումից նվազել է իրենց աղբյուրի ջուրը: Աշոտ Ղազարյանը դատարանից պահանջում էր քանդել Զ.Ղարաքեշիշանի կողմից ավելի ուշ կառուցված աղբյուրը:

Դատավոր Կյուրեղյանը մեզ հայտնեց, որ բոլոր աղբյուրներն էլ անօրինական են եւ դրանց քանդման գործով պետք է զբաղվեն համապատասխան պետական մարմինները:

Նշենք, որ այդ աղբյուրները գտնվում են Նոյեմբերյանի անտառտնտեսությանը պատկանող տարածքում:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ