A
A
ԱՊՕՐԻՆԻ ՆՊԱՍՏ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Աջակցիր «Ա1+»-ին«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի միջոցով բացահայտվել է Նոյեմբերյանի տարածաշրջանում վերջին 3 տարում ընտանեկան նպաստ ստացած 15 ընտանիք, ովքեր թաքցրել են իրենց եկամտի իրական չափը:
Այդ ընտանիքները պետությանը վնաս են պատճառել 200-380 հազար դրամի չափով. վնասի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 4 միլիոն դրամ: Սոցիալական ծառայություններ տրամադրող Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության պետ Սամվել Բեգլարյանը հայտնեց,որ նրանց նպաստի վճարումը դադարեցված է, եկամուտը թաքցրած անձինք գրավոր տեղեկացրվել են վնասը փոխհատուցելու, գումարները պետությանը վերադարձնելու մասին: Կան կամավոր վերադարձնողներ, մնացածներից գումարը կգանձվի դատական կարգով:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ