Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ

Մարզեր

Տավուշի մարզում ընթացքի մեջ է աֆրիկյան ժանտախտից սատկած խոզերի տերերին պետության կողմից դրամական աջակցության տրամադրումը: Նոյեմբերյանի տարածաշրջանում հարյուրավոր խոզեր պահվում էին հեռավոր սարերի անտառներում, ուր առատ էր բնական կերը` կաղինն ու հաճարը:

Նոյեմբերյան քաղաքից շուրջ 30 կմ հեռավորության վրա սատկած խոզերը չհաշվառվեցին, քանզի համաճարակի առիթով ստեղծված հանձնաժողովը ժամանակ եւ հնարավորություն չուներ հեռավոր սարեր մեկնելու եւ տեղում հաշվառում իրականացնելու: Սակայն բնակավայրերում էլ հաշվառումը ճիշտ չի կատարվել:

Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սամվել Խաչիկյանը բողոքում է, որ բանկից փոխհատուցման գումարը ստանալիս պարզել է, որ իր 24 խոզերից հաշվառվել է ընդամենը 14-ը եւ գումարն էլ ստացվել է 14-ի հաշվով: Սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչ Յուրա Ղուզանյանն էլ դժգոհում է, որ 60 կգ միս ունեցող իր անկված խոզի համար փոխհատուցումը տրվում է 30 կգ-ի հաշվով:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ