Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳԻՆԸ ՓՈԽՎԵԼ Է

Մարզեր

Մայիսի 15-ից Նոյեմբերյանի տարածաշրջանում միջգյուղային միկրոավտոբուսային երթեւեկության ուղեվարձը թանկացել է: Ընդ որում այդ կատարվել է յուրատեսակ ձեւով: Նախկինում Նոյեմբերյան քաղաքի ներսում եւ Նոյեմբերյանից մինչեւ Կողբ (4կմ) ուղեվարձը 50 դրամ էր, իսկ Նոյեմբերյանից մինչեւ ուղերթի վերջ` Բերդավան գյուղ (7կմ)` 100 դրամ: Այժմ մետրոյի նման, անկախ երթեւեկի հեռավորությունից, ուղեվորից 100 դրամ է գանձվում: Միջգյուղայինի վարորդները այս թանկացումը պատճառաբանում են բնական գազի թանկացմամբ:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ