Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎ ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ` ՊԵՏԲՅՈՒՋԵ

Մարզեր

Արդեն մի քանի տարի է, ինչ ապօրինաբար արդյունահանվում է Իջեւան քաղաքի հյուսիսային մուտքի մոտ գտնվող «Սպիտակ ջուր» արհեստական ջրամբարի ավազը: Մեկ բեռնատար ավազը վաճառվում է 8-20 հազար դրամով: Եվ դրանից ոչ մի լումա մուտք չի գործում պետական բյուջե:

ՀՀ բնապահպանության փոխնախարար Հ. Մաթիլյանի վկայությամբ 2005-ից կառավարության որոշմամբ Իջեւան համայնքին սեփականության իրավունքով հանձնված ջրամաբարի ավազի պաշարների ուսումնասիրություն չի կատարված եւ դրանք օգտագործելու լիզենզիայի պայմանագիր չի կնքված: Մինչդեռ լճում ավելի քան 2 միլիոն խորանարդ մետր ավազ կա կուտակված, որը գարնանային հեղեղումների ժամանակ բերել է Աղստեւ գետը: Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվողները, չբավարարվելով ջրամբարի տարածքով, արդյունահանում են նաեւ Աղստեւի ափերի ավազը:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ