Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԱՓԱՀԱՍ ԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԷԼ ՄՆՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՏԱՆԸ

Մարզեր

Գյումրիի «Հույս» մանկատան վեց շրջանավարտներ ընդգրկվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Մանկատների շրջանավարտների աջակցման ծրագրում»: Մանկատան տնօրեն Ռուբեն Մարկոսյանի տեղեկացմամբ ծրագիրն իրականացվելու է երկու փուլով. առաջին փուլ ընդգրկված շրջանավարտները բնակարանով կապահովվեն մինչեւ հուլիս, իսկ մյուսները մինչեւ տարեվերջ:

Բնակարաներով ապահովելու ծրագիրը վաղուց է ընդունվել, սակայն մինչ այժմ բնակարանով ապահովվել է մանկատան միայն մեկ շրջանավարտ: Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատանն այսօր 6 չափահաս կա, սակայն վերջիններս շարունակում են ապրել այստեղ ,ինչը տնօրենի խոսքերով, բավական խնդիրներ է առաջացնում տարբեր տարիքի երեխաների միմյանց հետ շփվելու եւ այլ հարցերում:Բացի դրանից նոր երեխաներով համալրվելու դեպքում մանկատանը նաեւ տեղի խնդիր է առաջանում: Մանկատան տնօրենի խոսքերով` ոչ պակաս կարեւոր է շրջանավատների հետագա ճակատագրը:

Մանկատան 6 չափահասներից երեքը շարունակում են կրթությունը քոլեջներում, երկուսն ավարտել են վարսավիրության դասընթացներ եւ փորձում են աշխատանք գտնել:Իսկ 17-ամյա Սամվել Բեռնեցյանը հենց մանկատանն աշխատում է որպես դաստիարակ՝ զբաղվելով մանկատան երեխաների ֆիզիկական դաստիարակությամբ:

Հաջորդ տարվանից մանկատունը կունենա եւս 7 շրջանավարտներ, եւ տնօրենի խոսքերով` եղած խնդիրներն էլ ավելի կբարդանան:

Գյումրիի «Ցայգ» հ/ը