«ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ ՈՒ ԲԱՐԴԻՆ...»
Աջակցիր «Ա1+»-ինՆախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Շիրակի մարզում էր: Առաջին կանգառը Լանջիկ համայնքում էր: Նախագահի թեկնածուն, համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իր նախընտրական ծրագրի մասին, նշեց, որ այն իրատեսական է եւ մինչեւ 2013թվականը ժողովուրդն երկու անգամ ավելի է լավ է ապրելու քան հիմա: Լանջիկցիներին Սերժ Սարգսյանը գերադասեց նվազագույն խոստումներ տալ, բայց կատարել առավելագույնը:
Այնուհետ թեկնածուն այցելեց Պեմզաշեն, որտեղ եւս հավաստիացրեց ընտրողներին, որ իրականությունից հեռու խոստումներ չի տալիս, քանի որ պետական պաշտոնյան դրա իրավունքը պարզապես չունի, պետական պաշտոնյայի խոսքը պետք է հաստատուն լինի, որպեսզի հետո չարածների համար արդարանալու առիթ չունենա:
Մարզի ամենամեծ գյուղական համայնքի՝ Ազատանի ընտրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշեց, թե երկրի ունեցած ներուժը բավական մեծ է, այն թեկուզ կիսով չափ օգտագործելու պարագայում հնարավոր է հասնել հաջողությունների:
«Եթե հիշում եք շատ դեպքերում պետությունը ասում էր, որ սա է պետության հնարավորությունը, մենք չենք կարող խնդիրը լուծել: Մենք նման բան չենք ասելու, մենք ասելու ենք այս խնդիրը լուծվելու է՝ այսօր սա վաղը սա, եւ այլն: Այնպես ինչպես եղավ խորհրդարանակն ընտրություններին»,-հայատրարեց Սերժ Սարգսյանը:
Հետո նախագաի թեկածուն հասավ Գյումրիի Թատերական հրապարակ եւ շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին բազմամարդ հանդիպման համար: Այստեղ էլ վստահեցրեց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ավարտվելու է Գյումրիի կառուցապատումը եւ որ այլեւս տնակ հասկացություն հանրապետության երկրորդ քաղաքում չի լինելու:
«Եղել են ժամանակներ, երբ որ իշխանությունները Գյումրիի պրոբլեմները հետին պլան են մղել: Մի ողջ սերնդի կյանքից է անցել: Ես վստահեցնում եմ, որ կարողանալու ենք վերադարձնել Գյումրիի հպարտությունը, մենք ունենալու ենք Գյումրի, որը լինելու է շատ մարդկանց համար ապրելու լավ վայր: Գյումրին հավատում է իր ապագային, մերժում է ջայլամի պես գլուխները իրենց աշխատասենյակներում թաղած իշխանություններին»,-վստահեցնում էր Սերժ Սարգսյանը:
Նա իր ելույթն ավարտեց հետեւյալ կոչով. «Դե ուրեմն առաջ Հայաստան, առաջ Գյումրի, Առաջ դեպի բարեկեցիկ Հայաստան, առաջ դեպի բարգավաճ Հայաստան, առաջ մեր երազած Հայաստան:
Այսօրվա հանդիպումներն աչքի էին ընկնում լռության անսովոր պահպանմամբ: Մարդկանց կողմից ոչ մի վայրում չնկատվեց ոչ աշխուժություն, ոչ հետաքրքրասիրություն: «Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին»,-նկատեց հանդիպման եկած մի պապիկ:
«Ազդարար» ՀԸ
Գյումրի