Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն հայ-ռուսական բանակցություններին

Հասարակություն
pn-5

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն, ապրիլի 1-ից 3-ը Մոսկվայում կմասնակցեն ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում ընթացող բանակցություններին: Այս մասին հայտնում է ՊՆ-ը։