Պարզաբանում մկնասպան թունանյութերի ձեռքբերման մրցույթի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը նախարարության կարիքների համար թունանյութերի ձեռք բերման գործընթացում «հակամրցակցային» իրավիճակ է ստեղծել և հովանավորում է «Հրաշք այգի» կազմակերպությանը, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Նախ նշենք, որ մրցութային գործընթացը մեկնարկել է մինչ Գեղամ Գևորգյանի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակումը, ուստի նա որևէ կերպ չէր կարող միջամտել վերոնշյալ գործընթացին։
Բացի այդ հայտում ենք, որ մկնասպան թունանյութերի ձեռքբերման համար հիմք է հանդիսացել 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1054-Ա որոշումը, որով թույլատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ձեռք բերել մկնասպան թունանյութեր։ Առաջին մրցույթը հայտարարվել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, որի բացումը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 22-ին։ Նշված մրցույթը իրականացվել է էլեկտրոնային «ARMEPS» համակարգի միջոցով, գնանշման հարցման ձևով, որի տևողությունը կազմել է շուրջ 30 օր։ Ստորև ներկայացվում են մրցույթի արդյունքները։
| Մասնակիցների Անվանումը |
Մասնակիցների գնային առաջարկները ՀՀ դրամ |
Նախահաշվային գինը
ՀՀ դրամ |
Տնտեսումը յուրաքանչյուր մասնակցի դեպքում
ՀՀ դրամ |
Մեկ միավորի գինը
ՀՀ դրամ |
| «Ջի Թի Սի» ՍՊԸ և «Ագաստ» ՍՊԸ կոնսորցում |
32 687 007 |
33 964 400 |
1 277 393 |
7 891,59 |
| «Հրաշք Այգի» ՍՊԸ |
25 680 400 |
8 284 000 |
6 200 |
Մատակարարման պայմանագիրը կնքվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Հրաշք Այգի» ՍՊԸ-ի հետ և կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2018 թվականի դեկտեմբերի 12-ը։ Սակայն վերջինս 2018 թվականի նոյեմբերի 30-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՀՀ գյուղատնտեսության նախարարության` կողմերի միջև 2018 թվականի նոյեմբերի 19-ին կնքված «Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման թիվ ՀՀ ԳՆ-ԳՀԱՊՁԲ-18/37-ԲԲՊՎ-56 պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին»։ Գործը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում։
Այսինքն, պետության կողմից մկնասպան թունանյութերի փաստացի ձեռքբերում տեղի չի ունեցել և պետության կողմից այդ նպատակով որևէ վճարում չի իրականացվել։
2019 թվականին մկնասպան թունանյութերի ձեռքբերման նպատակով իրականացվել է նոր մրցույթ.
2019 թվականի փետրվարի 28-ին էլեկտրոնային գնումների «ARMEPS» համակարգի միջոցով հայտարարվել է մրցույթ, որի բացումը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 11-ին։ Ստորև ներկայավում են մրցույթի արդյունքները.
| Մասնակիցների Անվանումը |
Մասնակիցների գնային առաջարկները ՀՀ դրամ |
Նախահաշվային գինը
ՀՀ դրամ |
Տնտեսումը յուրաքանչյուր մասնակցի դեպքում
ՀՀ դրամ |
Մեկ միավորի գինը
ՀՀ դրամ |
|
ԱԷՍ ԹՐԵՅԴ ՍՊԸ
|
23 899 000 |
33 964 400 |
10 065 400 |
5 769.91 |
| «Արմֆարմ» ՍՊԸ |
32 302 215 |
1 662 185 |
7 798,69 |
| «Հրաշք Այգի» ՍՊԸ |
26 926 900 |
7 037 500 |
6 500.94 |
Այսինքն, մրցույթում հաղթող է ճանաչվել «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ն՝ մեկ միավորի համար առաջարկելով 5769.91 դրամ։ Հարկ է նշել, որ մրցույթներն իրականացվել են էլեկտրոնային համակարգի միջոցով և ընդհուպ մինչև հայտերի բացման օրը հնարավոր չէ տեսնել թե՛ մասնակիցների հայտերը և թե՛ առաջարկված գները։
Ի հավելումն նշենք, որ 2017 թվականին նույն թունանյութը ձեռք է բերվել
1 կգ-ը՝ 8200 ՀՀ դրամով։
ՀՀգյուղատնտեսության նախարարության
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին