Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոլորտը կառավարում են մարդիկ, որոնք կիլոմետրերով հեռու են մշակույթից». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

Հասարակություն
plJnVFMAn8M

Քաղաքագետ Լիլիթ Գալստյանի խոսքով այն, ինչ կատարվում է վերջին շրջանում մշակույթի ոլորտում, մշակույթի կառավարման ճգնաժամի արդյունք է և խնդիրների շարանը մշակույթի՝ պետության մեջ ունեցած դերակատարության գիտակցումի բացակայության մեջ պետք է տեղավորել: «Մշակույթի ոլորտը կառավարում են մարդիկ, որոնք կիլոմետրերով հեռու են առհասարակ մշակույթից և մշակույթ երևույթի գիտակցությունից, օրենսդրական դաշտում աշխատելու կարողությունից և առհասարակ չեն գիտակցում, թե մշակույթը ինչ համակարգաստեղծ երևույթ է հայ ժողովրդի կենսագրության մեջ: Եվ շատ բնական է, որ պետք է պայթեր այս ամենը և սա միայն օպերային թատրոնի հարցը չէ, խնդիրը շատ ավելի լայն է, որովհետև մշակույթը մեր ինքնությունն է, որովհետև Հայաստանի քաղաքացին գիտի իրավունքներ պաշտպանելը և օրենքները պետք է ծառայեն մարդուն և ոչ թե մշակույթը փորձեն բերել տեղավորել անկատար օրենքների մեջ»: Մանրամասն՝ տեսանյութում