Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոթք-Քարվաճառ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են

Պաշտոնական

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վանաձոր-Դիլիջան  ավտոճանապարհները: Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների  ավտոճանապարհներին  առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Մեղրու լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Քաջարան հատվածում, Մեղրու լեռնանցքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։