Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ քայլը» խմբակցության կին ղեկավարները՝ ԱԺ նախագահի մոտ

Պաշտոնական
NA_01

ՀՀ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության Արցախ այցելության շրջանակներում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, կարևորվել են երկու հայկական խորհրդարանների համագործակցության շրջանակներում ինչպես օրենսդրական, այնպես էլ սոցիալական, տնտեսական, կրթական ու այլ բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և աշխատանքային խմբերի ստեղծումը: Աշոտ Ղուլյանը ընդգծել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության ակտիվացման պահանջը, առաջիկայում նիստ գումարելու կարևորությունը և ըստ անհրաժեշտության ՀՀ ԱԺ-ԱՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համաձայնագրի թարմացումը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է Արցախում և Հայաստանում բնակվող երիտասարդների շրջանում շփումների խրախուսման ուղղությամբ ծրագրերի կազմակերպումը՝ փոխադարձ ծանոթությունների հաստատման և կապերի ստեղծման նպատակով: Երկուստեք արժևորվել է Արցախի ժողովրդի ներկայացվածությունը միջազգային տարբեր հարթակներում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու հնարավորությունների ընդլայնումը: Այս մասին հայտնում  է  Արցախի ԱԺ մամլո ծառայությունը։