Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ տերմինալները չեն ընդունում նոր թղթադրամները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
terminal-nkar

Քաղաքացիներից շատերն են նկատել, որ տերմինալները չեն ընդունում նոր թղթադրամները: Ինչո՞վ է սա պայմանավորված և ե՞րբ խնդիրը կկարգավոր. ,  «Ա1+»-ը հարցում էր ուղարկել «ԻԶԻ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Ըստ «ԻԶԻ ՓԵՅ»-ի՝ տերմինալները չեն արտադրվում Հայաստանում, ուստի պահանջվում է արտադրողի կողմից սարքավորումների ծրագրային ապահովման թարմացում։  «Այս գործընթացը գտնվում է իրականացման փուլում և մենք ակնկալում ենք հարցի շուտափույթ լուծում մեկից երկու ամիսների ընթացքում»,- նշվում է ընկերության պատասխանում:  Ի դեպ, խնդիրը ոչ միայն նոր թղթադրամների հետ է կապված, այլև փայլուն մետաղադրամների: «ԻԶԻ ՓԵՅ»-ից նշում են՝ խնդիրը լուծում ունի, բայց դրա պարագայում ի հայտ կգան նոր խնդիրներ: «Այստեղ մետաղադրամ ընդունող սարքի խստության մակարդակի սահմանման հարց կա։ Եթե մետաղադրամ ընդունող սարքի ստուգող չափանիշները նվազեցվեն, ապա փայլուն մետաղադրամների խնդիրը կլուծվի, սակայն իր հետ կբերի այլ խնդիրների, օրինակ՝ կեղծ մետաղադրամների ընդունման խնդիրը»,-ասված է պատասխանում։