Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել

Պաշտոնական
270319S.KarapetyanBazmazavYntanFinAjak

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է բարերար Սամվել Կարապետյանի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման հանդիսավոր միջոցառմանը: Նախագահ Սահակյանը կարեւորել է տարիներ շարունակ իրականացվող այս նախաձեռնությունը՝ երիտասարդ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման եւ հանրապետությունում բազմազավակության խթանման տեսանկյուններից: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սամվել Կարապետյանին նախաձեռնության իրականացման եւ Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու համար:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ           ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ