Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեպանին հաճելի էր ՀՀ դատախազի հետ քննարկումը

Հասարակություն
dataaz

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ  դատախազության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև ավանդաբար ձևավորվել է  փոխադարձ վստահության և համագործակցության  բարձր մակարդակ։   Արթուր Դավթյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ  ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: «Հաճելի է հանդիպել ՀՀ գլխավոր  դատախազին և քննարկել, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակից լինել  կոռուպցիայի դեմ պայքարում Գլխավոր դատախազության ջանքերին՝ այդ թվում նաև  ԱՄՆ իրավապահների հետ համագործակցության ընդլայնման միջոցով»,-իր հերթին ասել է տիկին դեսպանը:  Արթուր Դավթյանը տիկին դեսպանին մանրամասն ներկայացրել է քրեական վարույթի  շրջանակներում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ մի  քանի հիմնարար իրավունքների իրացման առավել բարձր երաշխիքներ ապահովելու  նպատակով ՀՀ դատախազության նախաձեռնությունները և դրանց արդյունքները: