Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում. նախարար (տեսանյութ)

Հասարակություն
54519975_424121018354555_1319543652753604608_n

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով հստակ է, թե որ ռեկտորների մասին էր  Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 25-ին կառավարության արտահերթ նիստի ժամանակ արած հայտարարությունը, թե ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը նոր Հայաստանում անելիք չունի: «Շատ հստակ մամուլում մատնանշվեցին, թե ում մասին է խոսքը»,- Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովին՝լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Փետրվարի 28-ին Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը արտահերթ նիստ էր հրավիրել, որի ժամանակ քննարկվում էր ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Թե ինչո՞ւ հետաձգվեց նիստը, նախարարը կարծում է, որ տեխնիկական խնդիրներ էին առաջացել: «Այն դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացը կշարունակի քննարկել»:  «Ա1+»-ի հարցին, թե Արամ Սիմոնյանը պիտի շարունակի պաշտոնավարե՞լ, նախարարն ընդգծեց. «Ես նրա պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում»: Դիտարկմանը, թե լրջագույն խնդիրներ ասելով ի՞նչ նկատի ունի, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ինքն ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձություններից դրդված ինչ-որ բարեփոխումների խմբեր է ստեղծում, ինչը ենթադրում է, որ այն ռազմավարական պլանը, որն ունեցել է, բուհին  տարել է հետընթացի»: Մանրամասն՝ տեսանյութում: