Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ին կդատի արդեն 5-րդ դատավորը

Հասարակություն
sasna-crer

«Սասնա ծռեր» 2-ի գործն արդեն մակագրվել է 5-րդ դատավորին։  Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, գործը մակագրվել է  դատավոր Վարդան Գրիգորյանին։ Գործը քննող դատավոր Արմեն Խաչատրյանի լիազորությունները դադարեցվել են մարտի 12-ին, հենց նույն օրն էլ գործը մակագրվել է նոր դատավորին։  Հիշեցնենք, հենց սկզբում «Սասնա ծռեր»-ի 32 անդամների գործը մակագրվել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Որոշ ժամանակ անց դատավորը որոշեց գործերն առանձնացնել,  եւ երկու գործերը դարձրեց երեք։   «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործը սկզբում մակագրվեց Արթուր Օհանյանին, սակայն որոշ ժամանակ անց նրա լիազորությունները դադարեցվեցին հիվանդության հիմքով։ Այնուհետեւ գործը մակագրվեց Արշակ Վարդանյանին։ Որոշ ժամանակ անց  նա  էլ նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։