Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորն ինքնասպանության փորձ է կատարել. Shamshyan.com

Հասարակություն
vanazor

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 25-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։

Աղբյուրի փոխանցմամբ` Վանաձորի բանտի աշխատակիցները կանխել են կալանավորված 28-ամյա Գոռ Մանուչարյանի ինքնասպանության փորձը։ Նրանք նկատել են, որ 1-ին կարանտինային խցում Գ. Մանուչարյանը, պարանը գցելով պարանոցին, փորձել է կախվել։ Բարեբախտաբար, բանտի աշխատակիցները փրկել են նրա կյանքը։ Կայքը գրել է, որ Գ. Մանուչարյանը մարտի 22-ին նույնպես փորձել է ինքնասպան լինել, որը դարձյալ կանխվել է բանտի աշխատակիցների կողմից։ Գ. Մանուչարյանը մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 178 հոդվածի կետի և 324 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ կալանքի սկիզբ է համարվում 2018 թվականի մարտի 18-ը։ Փաստի առթիվ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։