Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքանո՞վ է անհրաժեշտ «Գարդասիլի» պատվաստման տարիքային շեմի բարձրացումը (տեսանյութ)

Հասարակություն
Gardasil-nkar

Այս տարի հունվարի 29-ին առողջապահության նախարարը արձակել է 194 ա հրամանը, ըստ որի ՀՀ ողջ տարածքում 14-45 տարեկան անձանց, պետք է ներարկել «Գարդասիլ 4» պատվաստանյութը: Նախարարն այդ հրամանը արձակել է, սակայն չի հրապարակել. նշում է նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը և ավելացնում, որ հրամանի մասին իրենք տեղեկացել են համացանցում առկա տեսահոլովակից, որտեղ նշված է եղել հրամանի համարը : «Երկրորդ կարևոր հարցը տարիքի ընդլայնումն է: Նախարարությունը հոդվածներ է հրապարակում, որտեղ նշվում է, որ «Գարդասիլ»-ի տարիքային շեմը բարձրացվել է, ըստ FDA-ի տվյալների, բայց, երբ մտնում ենք այդ կայք, տեսնում ենք, որ տարիքի ավելացումը  վերաբերում է «Գարդասիլ 9»-ին, իսկ «Գարդասիլ 4» պատվաստանյութի համար տարիքային սահմանափակումը մնում է 9-26 տարեկանների համար: Հարց է առաջանում. ո՞ւմ է պետք 27-45  տարեկան անձանց պատվաստումը, եթե դա հակասում է դեղի ինստրուկցիային և FDA-ի պահանջներին»,- ասում է նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը: Դիտարկմանը,  թե ինչո՞ւ  իրենք չեն ցանկացել, որ նախարարության ներկայացուցիչը ներկա գտնվի ասուլիսին, «Հայկական առողջապահության ազգային խորհրդի» նախագահ Գևորգ Գրիգորյանը նշեց ՝ մենք այստեղ չենք հանդիպել մասնագիտական քննարկում ծավալելու, եթե նախարարությունից ներկայացուցիչ լիներ, մենք այստեղ պետք է բանավեճի մտնեինք, իսկ  այս ձևաչափով դա ճիշտ չէ: «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիան հիմա պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստակամություն է հայտնում մասնագիտական քննարկում ծավալել «Գարդասիլ» պատվաստանյութի դրական և բացասական կողմերի լուսաբանման նպատակով, սա հրավեր է առողջապահության նախարարությանը և այն փորձագետներին,  ովքեր պատրաստ են իրենց կարծիքը արտահայտելու». ասաց Գևորգ Գրիգորյանը: Մասնագետների խոսքով՝ պապիլոմա վիրուսի առկայության պարագայում «Գարդասիլ 4» ով պատվաստումը 40 ից ավել տոկոսով բարձրացնում է արգանդի քաղցկեղի պարանոցի հիավանդության ռիսկը և իրենց հետաքրքիր է մինչև պատվաստումներ իրականացնելը հետազոտություններ իրականացվում են, թե ոչ: