Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռիում էքսկուրսիան ավարտվել է ողբերգությամբ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
42766_b

Մարտի 22-ին, ժամը 16:19-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղին հարակից ձորում երեխան (մոտ 15 տարեկան) ընկել է Ձորագետ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Լոռի Բերդ» ամրոցի տարածքում Ա.Պ.-ն (ծնված 2002թ., Ստեփանավան քաղաքի բնակիչ) մոտ 30 մ բարձրությունից ժայռից ընկել է Ձորագետի կիրճը: Ժամը 16:45-ին փրկարարները կիրճում անգիտակից վիճակում (կենդանության նշանները բացակայել են) հայտնաբերել են Ա.Պ.-ին: Ժամը 17:15-ին շտապօգնության բժիշկը հաստատել է Ա.Պ.-ի մահը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իր դպրոցական ընկերների ու դասվարի հետ այցելել է Լոռի Բերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» անունը ստացած հնաբերդի տարածք, որտեղ էլ ցանկացել է լուսանկարվել, սակայն սայթաքել ու վայր է ընկել մոտ 150-200 մետր դեպի անդունդը։