Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստիպված կլինենք մանկական այգին անվանափոխել դարձնել մեծերի կողմից խլված այգի» (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture-12
Կիրովի մանկական այգում կարուսելներ չկան, փոխարենը անավարտ շինություններ են: Իսկ շինարարությունը դադարեցվել է, քանի որ բնակիչները դատական կարգով բողոքարկել են կառուցապատման աշխատանքները:
Այսօր այս խնդրով ավագանու արտահերթ նիստում դիմելով քաղաքապետին և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը: Ավագանու անդամի խոսքով, եթե այսպես շարունակվի, ապա այգին անվանափոխելու կարիք կլինի. «Ստիպված կլինենք մանկական այգին անվանափոխել դարձնել մեծերի կողմից խլված այգի»: