Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էդ հողը պասպորտով, քարտեզով իմն է եղել». բազմազավակ ընտանիքի հայր (տեսանյութ)

Հասարակություն
54279204_2019140365053920_4819469659965227008_n

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բազմազավակ Սահակյանների ընտանիքը կառավարության շենքի առջև բողոքի ցույց է անում։ Նրանք եկել են իրենց տան դիմաց գտնվող հողի հետ կապված խնդրով։ Ընտանիքն ունի 7 զավակ։ Ընտանիքի հայր Հովհաննես Սահակյանի խոսքով 316 քմ հողն իր «ձեռքից առել են» դեռևս 1994-95 թթ. (կոնկրետ տարեթիվը չի հիշում – հեղ.), երբ համայնքապետի գլխավորությամբ ավագանու նիստ է գումարվել, որին ընտանիքի անդամներից ոչ ոք ներկա չի եղել։ Նիստում որոշում է կայացվել հողը տրամադրել համագյուղացի Լյուդվիգ Մելիքյանին։ «Էդ հողը համայնքի հող է եղել։ Բայց էդ հողը պասպրտով, քարտեզով իմն է եղել։ Սրա հարկերը ես եմ մուծել»,- նշում է նա։ Սահակյանը պատմում է, որ Լյուդվիգ Մելիքյանը այդ հողում շինություն է նույնիսկ հասցրել կառուցել, սակայն ընտանիքը հրաժարվել է ետ վերադարձնել հողը, և մինչև երեկ այնտեղից վտարվելուց առաջ այդ կառույցի մեջ պահել է իր անասուններին։ Հովհաննես Սահակյանն ընդգծում է, որ հողի խնդրի հետ կապված բազմիցս տարբեր պատկան մարմինների է դիմել, բայց դեռևս իրեն գոհացնող արդյունքի չի հասել։