Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար »

Հասարակություն
WORKSHOP-1

«Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար » մեկամյա ծրագիրը,որը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում նվիրված է երիտասարդների շրջանում գործազրկության դեմ պայքարին։ Միջազգային փորձագետները և մասնագետները, ովքեր մշակել են այս ծրագիրը կսովորեցնեն և կվերապատրաստեն երիտասարդներին՝ հաղորդելով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև գաղտնիքներ, թե ինչպես սկսել իրենց փոքր բիզնեսը  և ինչպես համապատասխանեցնել իրենց կրթությունը աշխատանքի շուկայի պահանջների հետ: Այս նպատակով՝ ծրագրին կմասնակցեն 8 պետությունների ներկայացուցիչներ, որտեղ գործազրկության տոկոսը Եվրոպայում ամենաբարձրն է։ Մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Պորտուգալիան և Ֆրանսիան (ԵՄ Ծրագրային երկրներից 5-ը) և Հայաստանը, Վրաստանն ու  Ուկրաինան (Արևելյան գործընկերության երկրներից 3-ը):   Ծրագիրը կիրագործվի 3 հիմնական փուլերով: Սեմինար, երիտասարդական փոխանակման ծրագիր և ամփոփում – արդյունքների գնահատում: Հայաստանում կանցկացվի սեմինարը և փոխանակման ծրագիրը:     Առաջին փուլը կիրականացվի Երևանում, Հայաստանում՝ մարտի 30-ից մինչեւ ապրիլի 7-ը: Այս սեմինարին կմասնակցեն երիտասարդական առաջնորդներ, երիտասարդական աշխատողներ և 8 ՀԿ-ների   ղեկավարներ:  Յուրաքանչյուր 8 երկիր կներկայացնի գործազրկության, երիտասարդության ներգրավվման, առաջնորդության, ձեռներեցության թեմայով մասնագիտացած 3 պատվիրակներ: Ծրագրի գնահատման վերջին  փուլը՝ ամփոփումը, կիրականացվի Ֆրանսիայում, 2019 թ. հոկտեմբերին:            Մեկ տարվա ծրագրի արդյունքում կպատրաստվեն էլեկտրոնային և տպագիր ուղեցույցեր «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար»: Ուղեցույցը հասանելի է լինելու  մասնակից երկրների պաշտոնական 8 լեզուներով,  ինչպես նաև կգործի մասնագիտական կայք www.startupyoungpeople.com, որը կպարունակի բոլոր տեղեկությունները, նյութերը և փորձագետների կոնտակտները: Կստեղծվի նաև տեսաֆիլմ արդյունքների մասին: Այս ծրագիրը, անկասկած, կլինի  մասնակից երկրների և փորձագետների միջև շարունակական համագործակցության սկիզբ, որի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին Եվրոպայում: