Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անասնաբույժի ստորագրությունը կեղծելու համար քրեական գործ է հարուցվել. ՀՔԱՎ

Հասարակություն
akn

Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ղեկավարի թեկնածուի անօրինական գործողությունների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2019թ․ փետրվարի 26-ին հարուցվել է քրեական գործ։  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Տավուշի մարզի դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել 2019 թ․ փետրվարի 14-ին, երբ տեղեկություններ էր ստացել այն մասին, որ Ակնաղբյուրի այդ պահին գործող ղեկավարը, որը նաև համայնքի ղեկավարի թեկնածու էր, չարաշահում է վարչական ռեսուրսները, բնակիչներին խոստումներ տալիս և իրականությանը չհամապատասխանող տեղեկանքներ տրամադրում:  Մեր տեղեկություններով՝ այդ տեղեկանքների վրա դրված է եղել համայնքի անասնաբույժի ստորագրությունը, երբ վերջինս հիվանդանոցում է եղել և չէր կարող ստորագրել։ Ավելին՝ ԱՅՍՏԵՂ