Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն՝ կարմրուկի նոր դեպք

Հասարակություն

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել կարմրուկ հիվանդության մասին. Ուշադրություն Այսօր հանրապետությունում գրանցված կարմրուկի բերովի դեպքի կոնտակտներից քաղաքացու մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ։ Հաշվի առնելով շփումների բազմազանությունը՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի բոլոր բնակիչներին (անկախ տարիքից), ովքեր չունեն 2 դեղաչափ պատվաստում, չեն հիվանդացել կարմրուկով կամ պատվաստումային կարգավիճակն անհայտ է, դիմել հաշվառման պոլիկլինիկաներ՝ համաճարակաբանական ցուցմամբ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՝ +37410 55 06 01 հեռախոսահամարով։