Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բենզասղոցով հատել է հարեւանի բերքատու ծառերը, եւ տեղափոխել իր տան բակ (տեսանյութ)

Պաշտոնական
a5846e16ec80da037a29a7fd0ce2f8e3

Մարտի 11-ին ոստիկանություն զանգահարած Որոտնավան գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ փետրվարի 25-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում հատել են գյուղում վարձակալած իր այգու 6 թթենու, 2 կեռասենու, 4 սալորենու և 7 ընկուզենու բերքատու ծառեր: Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով կատարվածը բացահայտվեց: Պարզվեց, որ փետրվարին և մարտի 8-ին նշված ծառերը բենզասղոցով հատել է որոտնավանցի 1995 թվականին ծնված Ռաֆայել Մովսեսյանը և իր մեքենայով տեղափոխել տան բակ: Մովսեսյանը խոստովանել է կատարածը: Վնասի չափը ճշտվում է: Ոստիկանության Սիսիանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: