Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խոհարարը պետք է սիրի հորինել ու նոր համ ստանալ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-16

«Ֆրանսիայի համը» միջոցառման ավանդական ընթրիքն այս տարի կկազմակերպվի Գյումրու Տիրամայր Հայաստանի կուսաստան և կրթական կենտրոնում: Մանկատնից բացի հաստատությանն առընթեր գործում է խոհարարական ուսումնարան: Ուսումնական կենտրոնի սաները կօգնեն դեսպանատան ավագ խոհարարին պատրաստել ընթրիքը, իսկ հայրենական արտադրողների բարիքները իրենց պատվավոր տեղը կգտնեն ընթրիքի սեղանին: «Հերբս ընդ հանի» թեյարան-ռեստորանի 17-ամյա ավագ խոհարար Տիգրան Միքայելյանը խոհարարություն սովորել է Գյումրու Տիրամայր Հայաստանի կրթական կենտրոնում: Ուրախ է, որ իրենց թեյարանը ևս պետք է մասնակցի «Ֆրանսիայի համը» միջոցառմանը և արդեն կազմել է ճաշացանկը: Չրերով մսային ուտեստ է պատրաստելու, նաև կիտրոնով թխվածք և ապուր: Ֆրանսիական սոուսների հմուտ արվեստին է փորձում տիրապետել ու նաև «հորինում է» իր հեղինակային սոուսները: «Սիրում եմ տարբեր բաղադրիչներ խառնել ու նոր համ ստանալ»,- ասում է Տիգրանը: Այս միջոցառումը նրա համար ստացած գիտելիքները ցուցադրելու կարևոր առիթ է: