Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արշալույս գյուղում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք (տեսանյութ)

Պաշտոնական
zenq

Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։