A
A
Ազատ ինտերնետ պահանջով բողոքի ցույցեր Ռուսաստանում (տեսանյութ)
Մոսկվայում այսօր տեղի է ունեցել բողոքի բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները պահանջում են ազատ համացանց:
«Հեռու ձեռքերդ համացանցից» կարգախոսը վանկարկող ցուցարարների դժգոհության պատճառն «ինքնիշխան համացանցի» մասին օրինագիծն է, որն անցյալ ամիս Պետդուման ընդունել է առաջին ընթերցմամբ։
Ցույցի մասնակիցներն իրենց ելույթներում պահանջել են չեղարկել օրենքը և կոշտ քննադատել դրա հեղինակներին, ովքեր հայտարարում են, որ Ռուսաստանում անհրաժեշտ է սահմանափակել արտասահմանյան սոցիալական ցանցերն ու այլ կայքեր՝ դրանով նվազեցնելով օտար երկրների ազդեցությունը։