Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապօրինի շինարարության վախ կա, քանի ձեռներեցները դու-ով են խոսում ղեկավարների հետ» (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-3

«Հիմա ոչ մի ադմինիստրատիվ ճնշում, ինչպես ասում են, այդքան ուժեղ չի, քան փողի ուժն է: Ֆինանսական ազդեցությունն ավելի մեծ է, քան վարչական: Մենք անընդհատ վախենում ենք, որ «Հրազդան» ստադիոնը կարող է քանդեն կամ կողքը շինություններ կառուցեն, որը հետո այն կդարձնի անկառավարելի ու անօգտագործելի»,- ասում է ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով, անընդհատ ապօրինի շինարարության վախ կա, քանի կան ձեռներեցներ՝ որոնք դու-ով են խոսում ղեկավարների հետ, որոնք կարող են գալ ու ասել, օրինակ, 500մլն-ի ներդրում ենք անելու և այսինչ բանն ենք կառուցելու: «Ասում ենք դա հնարավոր չէ, այստեղ չի կարելի, ուրիշ տեղ արեք: Ո՛չ, նրանք հենց այդտեղ պետք է անեն: Լավ է իհարկե, որ Մեսչյանն ասում է, որ չեն թույլ տա քաղաքի մեջտեղում բարձրահարկ կառուցել, շատ ճիշտ է ասում, և երանի թե դա կարողանայինք իրագործել»: «Ա1+»-ի զրույցը՝ ՀՀ  ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ