Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք հող տվող չենք, մենք  երկրապահ ենք. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Հասարակություն
sasun

«Մենք հող տվող չենք, մենք հող պահող ու ազատագրող ենք, մենք Երկրապահ ենք»,- հիշեցնում է   ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը: Սասուն Միքայելյանը վստահ է, որ տարածքներ զիջելու խոսակցությունները որոշ մարդիկ  դիվիդենտներ շահելու համար են առաջ բերել. «Նման բան չի կարող լինել»։ Եռաբլուր պանթեոնում Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված արարողությունից հետո,  Սասուն Միքայելյանն անդրադարձավ նաեւ Հոկտեմբերի 27-ի բացահայտման հնարավորությանը: Ըստ Միքայելյանի, դա բարդ հարց է, ժամանակը ցույց կտա. «Ժամանակի խնդիր է: Կբացահայտվի ժամանակի ընթացքում: Իշխանությունն այսօր կամք ունի, Մարտի 1 է բացահայտում, ամեն ինչ հերթով, պետք չէ շտապել»: