Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսագուլյանը մտահոգվա՞ծ է Փաշինյանի համար (տեսանյութ)

Հասարակություն
Garnik-Isagulyan

Պարզվում է՝  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ  Իսագուլյանը  լավ հեռանկար չի  կանխատեսում։   «Բավական ծանր վիճակում է գտնվում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու  չի բացառվում, որ ներքին հեղաշրջում տեղի ունենա, դրա հիմնական մասնակիցներն են ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Սորոսի հիմնադրամով աշխատող բոլոր ՀԿ-ները ու որոշ աղանդավորական շարժումներ»,- ասաց նա։ Իսագուլյանի խոսքով չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանին, մղելով թե՛ ներքին խնդիրներում, թե արտաքին քաղաքական խնդիրներում շատ  վտանգավոր քայլերի,  Փաշինյանին  կդարձնեն  հասարակության համար անընդունելի, իսկ դա ճանապարհ է բացելու Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանության գալու համար՝ հեղաշրջման միջոցով: «Այսօր ոչ մեկ ավելի շատ աջակցության կարիք  չունի, ինչքան Նիկոլ Փաշինյանը»,- հայտնեց նա:  Մանրամասները՝  տեսանյութում