Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպարապետ Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարի հսկաներից մեկն է. ՀՀ նախագահ (տեսանյութ)

Հասարակություն
37359_b

Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ դնելուց հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասաց, որ հարցերի չի պատասխանելու, պարզապես կիսվելու է իր զգացողություններով: «Ինչ որ իմաստով տխուր օր է, որը իրականում հսկայական ուրախության օր է եղել: Սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ: Հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այդ հրաշք մանուկը հայկական ընտրանքում ստացել է իսկապես հայեցի կրթություն, և, իհարկե, եթե եղել եք իրենց տանը, տեսած կլինեք, որ ամեն օր իրենց պատուհանից տեսել է իր երազանքը՝ Մասիս սարը: Այդ հրաշք մանուկը 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարի հսկաներից մեկն է՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր տոնում ենք իր ծննդյան 60 ամյակը, տասը տարի հետո կտոնենք 70, հետո՝ 80, հետո՝ 90, 100 ամյակը, բայց նա միշտ կմնա երիտասարդ 40-ամյա Վազգեն Սարգսյանը, մեր ազգային հսկաներից մեկը: Ես ոչ միայն ճանաչել եմ, այլեւ մենք լավ ընկերներ ենք եղել, հիշողությունները բազմաթիվ են»: