Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազդան գետի հունը բարձրացել է

Հասարակություն
mes

 «Երևան ՀԷԿ-1»-ի մոտակայքում Հրազդան գետի հունը բարձրացել է։ Դրա հետեւանքով  հեծանվորդներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ռ. Հ.-ին (ծնված 1975 թ.) և Ս. Մ-ին (ծնված 1958 թ.):