Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերդավանի աղջիկների և տղաների թիմերին փոխանցվել է մարզական գույք

Հասարակություն
526f6d9a26fcf94059d0eca383d81c28

Այսօր` մարտի 2–ին, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզի Բերդավան, Կողբ և Նոյեմբերյան համայնքներ և տեղում ծանոթացել ֆուտբոլային ենթակառուցվածքների ներկա վիճակին: Այցի ընթացքում կանանց ու տղամարդկանց թիմերի սաների և մարզիչների հետ քննարկվել են տարբեր հարցեր, ինչպես նաև՝ ներկայացվել ՀՖՖ ղեկավարության կողմից նախանշված ծրագրերը, որոնց զգալի մասն ուղղված է մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը։ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ մարզերում ծրագրերի իրականացումը գտնվում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի մշտական ուշադրության կենտրոնում։ Այցի ընթացքում Բերդավանի աղջիկների և տղաների թիմերին փոխանցվել է մարզական գույք։ ՀՖՖ